Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրեր առաջ Գյումրիում արձանագրված սարսափազդու դեպքը, երբ 28-ամյա նախկինում դատված “մարդ” կոչվածը ծեծելով սպանել էր իր 43-ամյա ընկերուհուն և մահվան դուռն էր հասցրել վերջինիս 13-ամյա դստերը, նոր սկանդալի կիզակետում է հայտնվում...
Ըստ ԶԼՄ-ների (https://www.aravot.am/2020/03/05/1098195/… ) Շիրակի մարզի դատախազությունը ճիվաղ մարդասպանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ-ի 112 -րդ հոդվածի 1-ին և 14-րդ կետերով...
Զավեշտալին այս ամենում այն է, որ իրավապահները գտնում են, որ մարդասպանը "անզգուշությամբ է առաջացրել տուժողի մահը", որը պատժվում է 5-10 տարի ժամկետով... Սա ճիվաղ-մարդասպանի նկատմամբ բացահայտ հովանավորչությու՞ն է... Հետաքրքիր է, ո՞վ է դատախազին ասել, որ տականքն անզգուշությամբ է սպանել այդ կնոջը, երբ գլխավոր վկաներից մեկը՝ մահացածի 13-ամյա դուստրը չի կարող ցուցմունք տալ և բացահայտել իրողությունը… Ստացվում է՝ դատախազությունը մեղադրանք առաջադրելիս հաշվի է առել միայն հանցագործի տեսակետը՞...
Տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե տուժողը անզգուշության արդյունքում մահանար, ապա ինչո՞ւ էր այդ ամենի մեղավորը նաև դաժանաբար ծեծում նաև մահացածի երեխային... Ու չի բացառվում, որ նպատակ է ունեցել նաև երեխային սպանել... Ընդհանրապես, այս մարդասպանության մեղավորը՝ իրավապահներն են, որոնք, ըստ Գյումրիում տարածված լուրերի, տարբեր հանցագործությունների համար կասկածված և 6 անգամ ձերբակալված և մի քանի անգամ դատապարտված հանցագործին մշտապես մեղմ են վերաբերվել, որի արդյունքում էլ վերջինս այնքան է լկտիացել, որ արդեն մարդ է սպանում ու կրկին արժանանում իրավապահների " շատ մեղմ" վերաբերմունքին...
Հիշեցնեմ, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը բավականին հմտացած է հովանավորչության մեջ... Ժամանակին նա մեծ հաճույքով հովանավորում և կոծկում էր ՇՊՀ նախկին ռեկտոր և ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանի հանցագործությունները և անօրինականությունները ու այդ ամենը "գլխեռադ" անելու նպատակով' գործը վերջնական հանձնեց ՀՔԾ-ին... Իսկ հիմա էլ պարոն Գաբրիելյանը լծված է գործող իշխանությունների դրածոների հանցանքները կոծկելու և քննությունները երկարաձգելու անպատվաբեր գործին... ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի կողմից գործած հանցագործությունը, երբ վերջինս, չկատարելով իր դասախոսական պարտականությունները, կեղծել է պաշտոնական փաստաթղթերը և վարձատրվել է չկատարած աշխատանքի համար արդեն 9 ամսից ավելի քննվում է և, ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, Կարեն Գաբրիելյանը միտումնավոր փոխում է քննիչին՝ գործի քննությունը երկարաձգելու և այն ծածկադմփոցի անելու նպատակով... Իսկ հիմա էլ պարզվում է, որ պարոն Գաբրիելյանը շատ մեղմ է վերաբերվում ճիվաղ մարդասպաններին՝ հանցագործին առաջադրելով շատ թեթև մեղադրանք...
Հ.Գ.Իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ մեծ աղմուկ էին բարձրացրել ճիվաղի կողմից այդ կնոջը ծեծելով սպանելու և նրա անչափահաս դստերը մահվան շեմին հասցնելու ժամանակ...Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում նրանք դատախազության կողմից տականք-մարդասպանին այսպիսի "մեղմ" մեղադրանք առաջադրելու համար...»