Այն ընթացքում, երբ մեր երկրի վարչապետը զբաղված է երկրորդական հարցերով ու կեղծ օրակարգերով, Ադրբեջանը, ըստ ԱԳՆ տարածած հայտարարության, փորձում է միտումնավոր կերպով սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմը խախտելուց զատ, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել նաև դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում, նշվում է հայտարարությունում:
Նման պարագայում երկրի ղեկավարն առնվազն պետք է իր աշխատասենյակում լիներ ու անվտանգության նիստ հրավիրելու հարցերով զբաղվեր, բայց վերջինս արձակուրդում է գտնվում և զբաղված է երկրի համար «գերկարևոր» հանրաքվեային քարոզարշավներով: