«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ ջան, եթե Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել, ինչի՞ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998 թվականին: Լավ չեմ հասկանում, պարոն վարչապետ, մի՛ մոռացիր մի բան, որ 2007-ին Տեր-Պետրոսյանի կողքին էիր և ասում էիր՝ Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս: 2011 թվականին Տեր-Պետրոսյանի ղեկավարած և մեր՝ պայքարողներիս շնորհիվ ազատ արձակվեցիր: Հետաքրքիր է՝ ինչի եք մոռանում:
Ասեմ՝ «Այո»-ն հաղթելու է, այլընտրանք չունի, և մեր պայքարը գաղափարական է և ոչ՝ նեղ կուսակցական և անձնական»: