Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան գրառումը.
Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով' կոչ ենք անում.
✅ Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ' Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:
✅ Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս' խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
✅ Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին' 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
✅ Գործատուներին' ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
✅ Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց' նշված երկրներից ժամանած անձանց մասնակցությամբ:
‼️ Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ' ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»' 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»' 8003 հեռախոսահամարներով:
Նաև հորդորում ենք.
❗️Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում' օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
❗️Հաճախակի լվանալ ձեռքերը' առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
❗️Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի: