OPEC անդամ երկրները տապալեցին նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ բանակցությունները: Այս լուրի ֆոնին նավթի համաշխարհային գներն արագ անկում գրանցեցին:
Bloomberg-ի գնահատմամբ նավթի ներկայիս գինը միջազգային շուկայում (28 դոլարի շրջակայք) 1991թ.-ից հետո խոշորագույն անկումն է:
Արդյունահանման ծավալների շարունակական աճի պայմաններում «սև ոսկու» գինը կշարունակի անկումը:
Համաշխարհային տնտեսությանն առնչվող գլոբալ ռիսկերից զատ՝ այս գործընթացները մեզ ավելի մոտ գտնվող երկրներում ևս իրավիճակի փոփոխության մասին են հուշում, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ մեզ վրա:
Մասնավորապես, նավթային բյուջեով Ադրբեջանը շատ կտուժի այս ամենից: Իսկ դա նշանակում է, որ այդ երկրում պարարտ հող կստեղծվի առանց այդ էլ օդում կախված սոցիալական դժգոհությունների ալիքի առաջացման համար: Այնտեղ դա շատ լավ հասկանում են, ուստի հասկանում են նաև, որ կրկին պետք է գործի դնեն հանրությանը շեղելու իրենց արդեն ավանդական դարձած գործելաոճը:
Կտուժի նաև ՌԴ տնտեսությունը: Հետևաբար, կա ռուսական տնտեսությունից եկող բացասական ազդակների աճի հավանականություն: Ռիսկի ներքո են այդ թվում ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտները:
Եվ որպեսզի այս ամենի արդյունքում կրկին չհայտնվենք գնացքի ետևից վազողի կարգավիճակում (կորոնավիրուսի հետևանքների մասին ԿԲ արձագանքը վկա (հղումը՝ մեկնաբանությունում)), կոչ եմ անում պատկան մարմիններին, այդ թվում և հատկապես ԿԲ-ին, այս պահից սկսած մշակել տնտեսությանը սպառնացող անխուսափելի վնասները մեղմող միջոցառումներ ձեռնարկել: