ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Առո՛ղջ եղեք, երջանիկ ու ներդաշնակ։
Ցանկանում եմ վստահեցնել, որ Հայաստանը լինելու է բռնությունից զերծ, հավասար իրավունքներ ու դրանք իրացնելու հավասար հնարավորություններ ընձեռող, կանանց տնտեսական կարևոր ներուժն օգտագործելու պայմաններ ստեղծող երկիր, որտեղ մեր աղջիկ երեխաները չեն վախենա երազել՝ դառնալ հրշեջ, ճարտարապետ ու վարչապետ»։