40 րոպե ա փորձում եմ մեքենան կայանել կենտրոնում։ Անհնարին ա, երկրորդ գիծ են կանգնած նույնիսկ հերթի տակ։ Վառլամովը որ ասում էր՝ մի շարքի մասին էր ասում, ես այսօր տեսա երկու շարքով խիտ կանգնած մեքենաներ։ Հիմա, ինչի համար եմ սա նկարել։ Տեսեք, կայանման տեղի էս կարգի դեֆիցիտի պայմաններում ինչ-որ մեկը բերել իրա փչացած մեքենան կայանել ա ամիսներ առաջ հավանաբար (ակերը իջած են) ու հավերժ էս մեքենան պիտի մնա ստեղ ըստ երևույթին։

Մեկ ուրիշը շարքով մեքենաներ ա կայանում վաճառքի կամ վարձակալության համար ու էլի տենց մնում եմ ամիսներով։ Սենց չի կարող շարունակվել։ Պետք ա որևէ լուծում տրվի իրավիճակին։ Կամ թանկացնել ա պետք կենտրոնում կայանման գները, կամ զույգ/կենտ թվերով համարանիշների մեքենաները թողնել կենտրոն, կամ էլ չգիտեմ ինչ մեխանիզմ կա, բայց մի բան պետք ա արվի, որ էսքան մեքենա չլինի կենտրոնում։ Ես ինքս պատրաստ եմ օրը մեջ քշել, բայց սենց իրավիճակներում չհայտնվել:

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան  էջից: