Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։
     Պատահածը սահմռկեցուցիչ է... Չի կարող լինել որևէ արդարացում»: