ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները:
«Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները այդ վիրուսով ախտահարման ավելի քան 2000 դեպք և դրանից մահացության 79 դեպք արձանագրելուց հետո միայն։ Մեր կառավարությունը արեց նույն քայլը ընդամենը մեկ դեպքի հայտնաբերման հենց նույն օրը, ու չնայած սրան դեռ կան մարդիկ, որ կառավարությանը մեղադրում են դանդաղկոտության մեջ»,- գրել է Եղոյանը: