ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Ռուսական բռնապետության դեմ արեւելահայերի առաջին զանգվածային բողոքներն ու ելույթները տեղի են ունեցել 1837 թ., երբ Նիկոլայ Ա-ն եկել է Հայաստան։ Օգտվելով առիթից' մարդիկ ճանապարհներին, բակերում ու հողածածկ կտուրներին ծղոտ են վառել'
ցույց տալու համար, որ իրենք էլ այդպես վառվում են իրենց շահագործողների ձեռքին, իսկ Սարդարապատում ի ցույց են դրել փետրահան արված մի աքաղաղ, որը խորհրդանշում էր կողոպտված բնակչությանը։ Ղազախի հայ գյուղացիները ցարին գանգատվում են' ասելով, որ եթե նախկինում իրենց թալանում էին աղալարները, ապա այժմ ապրում ու տառապում են ցարի իշխանության լծի տակ։ Զանգեզուրի Բռնակոթ գյուղի բնակիչները ցարական պաշտոնյաների բռնություններն ու իրենց տնտեսական ծանր վիճակը նկարագրում են հետեւյալ կերպ. «դրանք ոչխարի հոտի վրա ընկած գայլերի նման քայքայում են մեր բարեկեցությունը»։ Նոր Բայազետում հաստատված արեւմտահայ գաղթականների ելույթները ճնշելու նպատակով գեներալ Գոլովինը 1838 թ. մարտին այնտեղ է ուղարկում եգերական երկու վաշտ, երկու լեռնային հրանոթ եւ կազակային մեկ հարյուրյակ…

ՀԳ – Երեկ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում տեղադրվել է Նիկոլայ Ա-ի կիսանդրին։

Պատմաբան Արշալույս Զուրաբյանի էջից: