Հայկական պատվիրակության այցը Վրաստան՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ նոր լիցք են հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ուեցող գործընթացները և տարատեսակ ուժերի և պետությունների նկրտումները, կասկածից դուրս է, որ Հայաստանն ու Վրաստանը, որպես առանձին պետություններ, կարող են բնականոն զարգանալ և գոյատևել միմիայն խորացնելով բարեկամական հարաբերություններն ընդհուպ մինչև ռազամավարականի։ Կան նախադրյալներ, որ հայ-վրացական հարաբերություննեը դառնան ավելի բովանդակային և այս պարագայում Վրաստանի հայությունն առավել ոգևությամբ կկատարի իր կամրջողի դերակատարությունը երկու հարևան պետությունների միջև։