Ու մեկը չհարցրեց, թե ինչպես եղավ, որ Սփյուռքի գործերի հանձնակատարը ծաղկով օդանավակայան գնաց հայրենադարձ ընտանիքին ողջունելու (և իհարկե նրանց հետ սելֆի անելու) նրանից հետո երբ Yerkir.am-ը բացահայտեց 7 ամսվա ընթացքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակում ոչինչ չանելու դիմաց ամսական 25000 դոլար պարգևավճար բաժանվելու փաստը: Մինչդեռ հենց հանձնակատարի հայտարարությամբ իշխանափոխությունից հետո հայրենադարձվել են հարյուրավոր ընտանիքներ ու նրանցից ոչ մեկը նման վերաբերմունքի չի արժանացել:
Ցավալի է, որ երբեմնի հարգված քաղաքապետը «թավշյա հեղափոխության» արդյունքում այսօր իջնում է նման էժան շոուներ կազմակերպելու մակարդակին:
Ցավալի է, որ երբեմնի հարգված քաղաքապետը «թավշյա հեղափոխության» արդյունքում այսօր իջնում է նման էժան շոուներ կազմակերպելու մակարդակին: