Թուրքիան Սիրիայում գործում է մոտավորապես նույն տրամաբանությամբ, ինչ որ Հայաստանը՝ Ադրբեջանում։
Մենք ասում ենք, որ Արցախի անվտանգությունը ապահովվում է «ազատագրված-գրավված» տարածքները՝ պաշտպանական խորության խնդիր է լուծվում։ Նույնը ասում է Թուրքիան՝ Սիրիայի քուրդ «տեռորիստների» վտանգից պաշտպանվելու համար անվտանգության միջանցք է Սիրիայում ստեղծում։
Նաև Իբլիդի սուննի արաբները նույնպես ինքնորոշվում են, իսկ ինքը նրանց օգնում է ազատվել ոչ դեմոկրատ Ասադից։ Մի խոսքով առևտրի թեմա է բացվում։
Կարելի է ևս մի քանի զուգահեռներ տանել։
Հիմա, երբ բանակցություններ են գնում, Թուրքիան այդ զուգահեռներն է տանում և Սիրիայի խնդրի հետ Արցախի խնդիրն է արդեն դնում։ Այսինքն, ինչու Ռուսաստանը և մյուսներն այդ երկու դեպքերի հանդեպ տարբեր դիրքորոշում են ցուցաբերում։ Նաև, եթե Ռուսաստանը Թուրքիայի ազդեցության գոտի է մտնում, ապա ինքն էլ Ռուսաստանի ազդեցության գոտին կմտնի։
Հասկանալի է, որ բացի զուգահեռներից կան տարբերություններ, նաև բոլորը միաժամանակ տարբեր խնդիրներ են լուծում, Թուրքիայի համար էլ Սիրիան ավելի կենսական է և այլն, բայց պրոցեսը տանում է նրան, որ Սիրիան ու Արցախը կարող են նույն կաթսայում հայտնվել, ինչից պետք է խուսափել։ Դա արդեն մեր արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի, վաղուց պետք էր այդ ուղղությամբ մտածել։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: