Ուրբաթ երեկոյան, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրի մնացած կարևոր գործերը թողած, փողոցներում "հանրաքվե"-ին աջակցող բուկլետներ էր բաժանում, սելֆիներ անում, ու հորդորում քաղաքացիներին ևս մեկ անգամ գնալ ընտրատեղամասեր, մենք հարգարժան Արամ Աբրահամյանի հետ "Շանթ" հեռուստատեսության եթերում քննարկեցինք, թե ինչու է այդ նախաձեռնությունը անիմաստ, անիրավաչափ, և նաև վնասակար պետության, քաղաքացիների, և նույնիսկ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Այժմ ներկայացնում եմ տեսագրությունը ձեր ուշադրությանը, ակնկալելով շահագրգիռ արձագանքներ և բարձրացված հարցերի բովանդակային քննարկում։
Հ․Գ․ Հաղորդման պահին դեռ հայտնի չէր, որ կորոնովիրուսը ներթափանցել է Հայաստան, ուստի Արամ Աբրահամյանի կատակով տրված հարցը համարյա մարգարեական դուրս եկավ։ Հիմա, երբ այն ցավալիորեն հաստատվել է, հանրաքվեի անցկացումը էլ ավելի վնասակար է դառնում, բառի բուն իմաստով։