Երեկ գրառում էի արել, էսօր առավոտյան կարդացի ու հասկացա, որ լրացուցիչ մեկնաբանման կարիք կա․․․
Ես ոչ մի արտառոց ու ամոթալի բան չեմ տեսնում մարտի մեկին քեֆ անելու մեջ ու ինքս էլ շատ անգամներ մեծ շուքով ընկերներիս հետ նշել եմ գարնան գալուստը։
Ամոթը այն մարդկանց համար է, ովքեր ստեղծում են կեղծ արժեքներ, տարիներով մարդկանց ենթագիտակցության մեջ մտցնում այդ ամենը, բայց իրենք չեն հարգում իրենց իսկ ստեղծած արժեքները։
Մենք կդառնանք նորմալ հասարակություն այն ժամանակ, երբ կսկսենք իրերն իրենց անունով կոչելուց չվախենալ ու ամեն ինչին կտանք ադեկվատ գնահատական, այլ ոչ թե, վախից կամ կարեկցանքից դեմ գնալով մեր համոզմունքներին, թեկուզ ձևականորեն, կընդունենք այդ կեղծ արժեքները։
Մարտի մեկի անմեղ զոհեր. կներեք, իսկ ի՞նչ գործ ունեին այդ մարդիկ այնտեղ։ Դուք կասեք, որ իրենց իրավունքներն էին պաշտպանու՞մ։ Համաձայն եմ, բայց էդ դեպքում մի անվանեք նրանց անմեղ ու բանից անտեղյակ զոհեր, նրանք գիտակցված էին դուրս եկել պետության դեմ, հասկացեք։ Ես չեմ ասում՝ լավ էին արել կամ վատ, բայց անմեղ զոհ կարելի է կոչել միայն նրանց, ովքեր կապ չունեին այդ ամենի հետ։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն իր պատշգամբից կախված հետևելիս լիներ այդ ամենին ու զոհ գնար կույր գնդակի, ես կհամարեի, որ նա անմեղ զոհ է։
Հա, մի անմեղ զոհ էլ երևի ձեր վառ երևակայությամբ ստեղծված «հաց բերողի» կերպարն էր, ով իրականում հայի արյուն թափած սրիկա ահաբեկիչների օժանդակողն ու աջակիցն էր։
Մի խոսքով՝ ես գիտակցված պայքար եմ մղում ներկայիս ապօրինի իշխանությունների դեմ ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե իմ պայքարի ընթացքում մի օր զոհվեմ ոստիկանական գնդակից, խնդրում եմ ինձ չհամարել անգիտակից մատաղացու գառ կամ անմեղ զոհ, ինչ էլ որ անում եմ, անում եմ հասկանալով ու գիտակցելով ռիսկը․․․