Էս կորոնավիրուսը որ չլիներ, իշխանավորներն ի՞նչ էին անելու, ո՞նց էին փիառվելու, թե չէ հանրաքվեի քարոզարշավի հետ կապված ժողովուրդն արդեն զզվել է նույն հեքիաթները լսելուց։
Գոնե ժողովրդին նախապատրաստեին, որ խուճապի չմատնվեին։ Մարդիկ երեկ ողջ օրը խանութների վրա են տվել՝ մեծ քանակությամբ գնումներ կատարելու համար, քանի որ համընդհանուր խուճապ կա և համաճարակի սպասում։
Սա փաստում է մեկ բանի մասին․ իշխանավորները փիառվելուց շատ ուժեղ են, իսկ երբ հարցը վերաբերում է կոնկրետ քայլեր ձեռնարկելուն, նրանց ջայլամային գլուխը ավազների մեջ է։