Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։
Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական։