Վարչապետի սենյակում քարտեզ կա՞։
Տարածաշրջանում բառիս բուն իմաստով վճռորոշ պահ է՝ այսպիսի մեծ հարված թուրքական ուժերին երկար ժամանակ է, ինչ չէր եղել, նաև բացահայտ խոսվում է, որ հարվածը ռուսական ուժերի կողմից է եղել։
Իրանում կոռոնավիրուսի թափն այն աստիճանի է հասել, որ վարակված իրանցիներ են գրանցվել ոչ միայն Վրաստանում (պաշտոնական երկրորդ դեպքն է հաստատվել), այլ նաև Բելառուսում, և բոլոր դեպքերն էլ Ադրբեջանով են անցել։
Հպարտ քաղաքացու սուվերեն անձնագիր գովազդող վիճակագիր-խմբագիր, գերպարգևատրված իշխանության ղեկավարին հուշեք, որ միայն «թու-թու-թու» գրելով մարտահրավերները չեն հաղթահարվի, պետք է՝
- ունենալ արտաքին քաղաքական հստակ մարտավարություն՝ մի քանի սցենարով (ռուս-թուրքական հարաբերությունների տարբեր զարգացումների դեպքում),
-ունենալ հստակ ծրագիր՝ անհրաժեշտության դեպքում որոշակի ժամանակ բոլոր փակ սահմաններով ապրելու համար,
-ունենալ բժշկանան և դեղորայքային ռեսուրս՝ դիմակայելու դեռ թափ առնող «ոչ շատ վտանգավոր» վիրուսին։
Փոխարենը, երկրի ղեկավարի և առողջապահության նախարարի զրույցում հաստատվում է միտք, որ «տաք թեյ խմելով ու ձեռքերը լվանալով» կսպանենք կոռոնավիրուսին։
Ձեզ լու՞րջ թվում է, որ հազարավոր մահացած մարդիկ կեղտոտ ձեռքերով էին ու չէին սիրում թեյ խմել։
Հ.Գ. Ինձ ինչ-որ բան հուշում է, որ մարտի 1-ի երթից հետո նոր կսկսենք լսել վարակի դեպքերի մասին։
Հ.Գ.Գ. Ռուս-թուրքականին չեմ էլ անդրադառնում, իմաստ չկա։
Թե բա՝ #թու_թու_թու