Տեսաբանները, որոնց շատերը ֆանտաստ էին համարում, այս մասին գրում էին ուղիղ 100 տարի առաջ։ ԽՍՀՄ-ում ևս մեծ աշխատանք էր կատարվում այս ուղղությամբ, ավելին, ինչ-որ մի պահ խորհրդային բանակի հրամանատարության մեջ կային լուսավոր մարդիկ, որոնք նման գաղափարներով առաջ էին անցել ողջ աշխարհից և կար մեծ հնարավորություն, որ խորհրդային ռոբոտաշինությունը, կապի ու կառավարման համակարգերը, հրթիռաշինությունը և այլն կգերազանցեին բոլորին։ Նորաստեղծ համապատասխան ինստիտուտները աշխատում էին մեծ ոգևորությամբ։ Սակայն Տուխաչևսկու թիմի սպանդը Կարմիր բանակին նորից հետ գցեց մի քանի տասնամյակ և եղավ այն, ինչ եղավ։

2020թ․ վերջապես տեղի ունեցավ այս ամենը և կարճ ժամանակ հետո խառը կոչվող համազորային ստորաբաժանումներն ու միավորումները, որտեղ ռոբոտները մարդկանց հավասար կլինեն, որտեղ զրահավորված, հրետանային, օդային և այլ զորատեսակների սիմբիոզ կլինի՝ կդառնան սովորական։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ սա տեղի է ունենում Ֆուլլերի և Լիդլ Հարթի հայրենիքում։ Այնտեղ գիտեն ռազմա-տեսական միտքը գնահատել։

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: