«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն ՝ ստանալու տեղեկատվություն, թե ի՞նչու մինչ օրս չեն գործում Մեղրիի և Գյումրու ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ) և ե՞րբ կսկսեն գործել՝ խնդրելով նշել հստակ ժամկետներ։ Մեղրիի ԱՏԳ-ի մասով նախարարությունը տեղեկացնում է, որ տնտեսական գործունեություն չի իրականացվում մի շարք պատճառներով. առկա են որոշակի խնդիրներ՝ կապված ԱՏԳ հարակից հողատարածքների, ԱՏԳ մուտք-ելք ընթացակարգերի և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերության և շինարարական կազմակերպության միջև առկա
անհամաձայնության հետ։ Վերոնշյալ խնդիրները գտնվում են լուծման փուլում, և դրանց վերջնական լուծման
արդյունքում առավել որոշակի կդառնա ԱՏԳ գործարկման հստակ ժամանակացույցը։
Գյումրու ԱՏԳ մասով նշված է՝ Կառավարության համապատասխան որոշումը՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությանն ազատ տնտեսական գոտի ճանաչելու նպատակով, ընդունվել է, և ներկայումս Ընկերության
կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա իրականացվում են Ընկերության հետ կնքվելիք
պայմանագրի դրույթների վերաբերյալ քննարկումներ, և դրա կնքումից հետո հստակորեն կարձանագրվեն ԱՏԳ
գործարկման ժամկետները։
Ստացված պատասխանից ակնհայտ է դառնում, որ դեռևս չկան հստակ ժամկետներ, թե երբ կսկսեն գործել ԱՏԳ-ները, որոնք մեծ հնարավորություններ կստեղծեն երկրի զարգացման համար , և որ տնտեսական հեղափոխության հազար անգամ մեկնարկ տված կառավարությունը 1,5 տարի է չի կարողանում կարգավորել Մեղրիի ԱՏԳ խնդիրները։ Մինչդեռ չկատարած աշխատանքի համար կառավարության անդամները ինքնապարգևատրվում են աստղաբաշխական թվերով։
Դմփ, դմփ, հու․․․