Այսօր Սերժ Սարգսյանի դատավարությունն է, որը անցկացնելու օրը շատ խորհրդանշական և խիստ հիացմունքի արժանի է հենց «կիրթ» Ալիևի համար: 1992 թվականի փետրվարի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի 95 տոկոսը փախել էին պատերազմից, կամ պարզապես դեռ չէին ծնվել, հայկական ուժերը ազատագրեցին Խոջալուն, որը կենսական նշանակություն ուներ պատերազմի ելքի վրա:
Հայր Ալիևը կյանքում չէր էլ կարող մտածել, որ դրանից 28 տարի անց Հայաստանում ինչ-որ ղեկավարի մտքով կանցներ Խոջալուի ազատագրման հիմնական պատասխանատուներից երկուսին' մեկին բանտարկել, մյուսին ծիծաղելի գործով դատական նիստ նշանակել: Նման բան պատմության մեջ հայտնի չէ, բայց Նիկոլը դա էլ արեց: Եվ այսօր' Խոջալուի ազատագրման նախօրյակին տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի դատավարությունը:
Իսկ դուք ասում եք թե ինչո՞ւ Մյունխենում Փաշինյանը չխոսեց Սումգաիթի, Բաքվի ջարդերից ու ապրիլյանի ժամանակ տեղի ունեցած Թալիշ գյուղում ադրբեջանական բարբարոսություններից: Իսկ ինչո՞ւ պետք ա Նիկոլը դրանից խոսար, երբ դրա փոխարեն իր «կիրթ» բարեկամին նման նվերներ կարող է մատուցել:
Հ.Գ. Էս ամենը պատմական իրադարձություններ են և կգա ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հերոսի, կամ պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի հենց էս դեպքերի համար: Իսկ թե ինչ կլինի այդ նույն ժամանակ Հայաստանում խիստ հուզիչ է…
Նարեկ Սամսոնյանի էջից: