Երկրորդ տարին լինելով Թեհրանում Խոջալուի դեպքերին նվիրված լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվում:
Ինչպես նկատելի է ցուցահանդեսի համար ընտրված խորագրից այդտեղ ներկայացված լուսանկարների միջոցով փորձ է կատարվում զուգահեռներ անցկացնել Խոջալուի դեպքերի և իսլամական այլ տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների միջև, ինչից էլ պարզ է դառնում դրա կազմակերպիչների հետին նպատակները:
Ի դեպ ցուցահանդեսը նախորդ տարվա նման նախաձեռնել են մի շարք հասարակական կազմակերպություններ, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթաբաժիններից համարվող Ընչազուրկների հավաքազորի կազմակերպության հովանավորությամբ:
Նկատի առնելով այն փաստը, որ Իրանում հնարավոր չէ առանց պատկան շրջանակների արտոնության նույնիսկ գեղարվեստական պարզ մի ցուցահանդես կազմակերպել խիստ կասկածելի է թվում նման բովանդակությամբ ցուցահանդեսի կազմակերպումը, որտեղ ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ հարևան ու բարեկամ ժողովուրդը մեղադրվում է ցեղասպանության մեջ, այլ Խոջալուի դեպքերի և իսլամական տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների միջև զուգահեռներ անցկացնելով փորձ է կատարվում հանրային կարծիքը հրահրել հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ: