Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել։
Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։ Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։
Ըստ այդմ, կառավարության կողմից երեկ երեկոյան տարածված հայտարարությունն առ այն, որ Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը փակվում է, իրականությանը չի համապատասխանում»։