Նիկոլի պոստերի մեկնաբանությունները կարդալիս ինձ մոտ հիմնականում սենց ա՝ առաջին քսան հոգին քլնգում ու ծաղրում են (ֆրենդերն են), հետո սկսում են ճուճուլը պաչել (ֆրենդերը վերջանում են)։ Էսօր մտա տեսնեմ էս նոր երգի մասին ինչ են ասում, քսան հոգի քլնգում էր, հետո մի 20 էլ, հետո էլի անվերջ քլնգոց։ Ասում եմ էս ֆրենդերիս ինչ մի ակտիվացել են, հետո տեսնեմ չէ, բոլորը, նույնիսկ ճուճուլ պաչողները դժգոհ են, ասում են էս երգի տեղը ավելի լավ էր ճուճուլդ գցեիր՝ պաչեինք:
Իրականում խիստ անշնորհակալ գործ է Նիկոլից մակարդակ ակնկալելը։ Մի ճիշտ խոսք կա, ասում ա մարդուն ամենից լավ բնորոշում է այն, ինչն իրեն զվարճացնում է։ Եթե կհիշեք հեղաշրջման օրերին դեռ Ֆրանսիական հրապարակում հավաքված մի էնպիսի հիմար անեկդոտ էր պատմում ու ինքն իր պատմածից հրճվում, որ խորը ֆեյսփալմ էր առաջացնում։ Այնպես որ լրիվ նորմալ ա, որ Նիկոլի համար էս Ստվերի երգը թույն գործ ա։ Ուրախալին այն է, որ հասարակության մեծ մասը փատսորեն Նիկոլից մակարդակով ա։
Հույս կա…
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: