Իրանում ևս մեկ մահվան դեպք է գրանցվել նոր կորոնավիրուսի վարակից։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ երեկվանից վարակվածների թիվը 10-ով ավելացել է՝ կազմելով 28։ Նրանցից 8 մարդ Ղոմում են, որտեղից սկսվել էր տարածումը, 2-ը՝ Թեհրանում։
Բժշկական հաստատություն է դիմել 800 քաղաքացի, որոնք այժմ գտնվում են մասնագետների վերահսկողության ներքո։