ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Արցախում այցելել է զորամասեր: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է կատարել:
«Երեկ այցելեցինք զորամասեր.
առանձնազրույցներ զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ»,- գրել է նա։
Արման Թաթոյանին Արցախում ուղեկցել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: