ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել.
«Մահացել է մեր սիրելի քաղաքացի-արվեստագետը
Խորը վշտով տեղեկացա սիրելի արտիստի ու արժանապատիվ քաղաքացու՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Դժվար է գնահատել նրա անցած երկար ու արգասավոր ստեղծագործական ուղին: Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի, բառիս լիարժեք իմաստով՝ ժողովրդական արտիստի: Մեզանից պակասեց լուսավոր մի ներկայություն…»: