21:56
«Ասում եք` Կարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ… Ծովից-ծովը ոնց եղավ… Այ, հենց սենց էլ եղավ․․․»․ Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նույնն է հիմա

Ասում եք` Կարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ… Ծովից-ծովը ոնց եղավ…
Այ, հենց սենց էլ եղավ. մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստվում, դու` Սարդարապատից ընդամենը երկու տարի հետո բոլշևիկյան ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղության պատրաստում` ձեռքի հետ էլ կռվողներիդ հայհոյում` թե բա հոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չեք թողնում թուրքերի հետ (որոնք արդեն հինը չեն, նորացել են, կրթվել են, էլ մեր հողերի վրա աչք չունեն) բարիշենք.. հող տանք` բարիշենք, ազգ ու հավատք ուրանանք` բարիշենք..
Տվեցիք, ուրացաք` բարիշեցի՞ն… Բարիշեցի՞ք… Չխրատվեցի՞ք…»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս