Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իվետան վառ կերպարում է։ Նա կարմիր հագուստ է կրում, հետաքրքիր զուգագուլպա եւ կարմիր երկարաճիտ կոշիկներ։ Երգչուհին արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ թեւնոց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը։ «Խոսիր քիչ… Լսիր շատ… Կսկսես աշխարհն ավելի լավ հասկանալ»,- հրապարակումը մակագրել է նա։