Ճիշտ է, հենց այսպես էլ պետք է լիներ...
Մինչև բուժաշխատողները չսկսեն պաշտպանել իրենց շահերը, մինչև չհամախմբվեն, մինչև չդադարեցնեն վախենալ վերադասի կողմից անխնա կիրառվող վարչական լծակից` ամեն ինչ հենց այսպես էլ շարունակվելու է:
Հարգելի կոլեգաներ,
գիտե՞ք ինչի համար են ստացել պարգևավճար այս ՊՈԱԿ-ի աշխատակիցները... ասեմ` այն բանի համար, որ սկսեն ձեզ վատաբանել և ուշունցներ գրել` երբ դուք նախարարի ծրագրերին որևէ անհամաձայնություն արտահայտեք ֆեյսբուքում: Այ հենց այդ գործառույթի համար: Իսկ դուք շարունկեք գլուխներդ կախ աշխատել` օր ու գիշեր կատարեք տիտանական աշխտանք, փրկեք մարդկանց, լրացրեք ձևաթղթեր, ստացեք նկատողություններ, լսեք բողոքներ... Ձեզ վրա «մատ թափ տալու» պրակտիկան լինելու է շարունակական` դրանից չեք ձերբազատվելու:
Ձեզ քֆուր գրողները կստանա՛ն պարգևավճար, իսկ դուք` ոչ, որովհետև վախենում եք համախմբվել, վախենում եք ձեր շահերը բարձրաձայնել, վախենում եք... ուղղակի ամեն ինչից վախենում եք...
Նշեմ, որ ԱԱՊ օղակում (պոլիկլինիկա) աշխատող բժիշկները «պարգևավճար» ասելով մնացին... բայց այդպես էլ չստացան: