Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես և սպասվում էր, ԿԳՍՄ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը կրկին աչքի է ընկել կեղծ տեղեկություններ բարձրաձայնելով...
Սույն ստախոս կեղծարարը, ով ժամանակին "բացահայտել" էր "ԱՅԲ" դպրոցում կոռուպցիոն երևույթները և մինչև հիմա հանրությանը չի ներկայացրել այդ փաստերը, ՇՊՀ-ում այժմ տեղի ունեցող գործընթացների մեջ մեղադրում է նախկինների ինչ-որ կոռուպցիոն սխեմաներուն ներգրավվածներին ու վայրահաչելով դրա մասին մի փաստ չի ներկայացնում և այլն, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովի մեծ մասը բաղկացած է նախկին ռեկտորի ժ/պ-ի գրագողության փաստերը քննող հանձնաժողովի անդամներից...Սակայն շատ արագ պարզվել է, որ նախարար կոչեցյալը ստում է.նախորդ հանձնաժողովի 10 անդամներից ընդամենը 1 անդամ է ներառվել նոր հանձնաժողովում...
Սա արդեն ծիծաղելի չէ...Արայիկ Հարությունյանի նման ստախոս բանսարկուն, ով հովանավորում է իր դրածո հանցագործին՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին, ով չահաշահելով իր պաշտոնական դիրքը և չկատարելով իր պարտականությունները վարձատրվել է իրավունք չունի զբաղեցնելու այդ պաշտոնը...
Հ.Գ.ՇՊՀ-ում սրան ավելի շատ հիշում են որպես արհամարհված նախարար, որի հրավերը ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները, ինչպես ասում են գյումրեցիներրը՝ "շան տեղ չդրեցին"...