Պատերազմը չարիք ա, բանակը՝ սոցիալական ամենավատ ինստիտուտը, բայց երբ ազգի լինելիության, ժողովրդի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը բանակն ա, էստեղ բայցեր չեն կարող լինել: Ընտրություն չի կարող լինել:
Բանակում վերջին դեպքերը, ողբերգական, չպարզված հանգամանքներում տեղի ունեցող միջադեպերը ոմանց առիթ տվեց բացել իրենց ռեխը՝ անգամ հարցադրում անել՝ պե՞տք է շարունակել զորահավաքը, թե՞ ոչ: Էլի հրապարակ նետվեց «հայաստանցի-ղարաբաղցի» անասնագույն թեզը, որը ժողովրդին պառակտելու, յուրայինների ու օտարների բաժանելու կեղտոտ եղանակ ա:
Իշխանությունը մի կողմից պնդում ա բանակցություն չկա, մյուս կողմից 2 օր անընդմեջ բանակցություններ են վարում, Նիկոլը Ալիևի հետ դեբատին ներկայանում ա ծայրահեղ անպատրաստ:
Ալիևը խոսում ա Արցախի խնդրի փուլային լուծման տարբերակի մասին, Նիկոլը՝ բանակցություններում «մինիհեղափոշության» մասին անհեթեթություն ա դուրս տալիս, ընկնում ա հուշերի գիրկը, սխալ պատմա-աշխարհագրական ու թվական տվյալներ ա մեջբերում:
Ալիևը հայտարարումա, որ կողմ են փուլային լուծման, Նիկոլը ծպտուն չի հանում:
Իսկ արցախյան հարցի փուլային լուծումը անընդունելի ու մերժելի ա հայկական պետությունների համար, քանի որ էն պահին, երբ ադրբեջացիները սկսեցին բնակեցնել ազատագրված տարածքները, արցախահայության ֆիզիկական անվտանգության ու անկախության կորուստը ժամանակի հարց ա դառնալու: Շատ կաճ ժամանակի:
Եվ էս հարցում Հայաստանի իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Ա սպառիչ պատասխան տա՝ իրենց համար ընդունելի ա՞ փուլային լուծումը, թե՞ ոչ
Ես պնդում եմ, որ Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի պատմության ամենավատ արտգործնախարարնա, Նիկոլը Հայաստանի ամենաչպատրաստված ղեկավարն ա, որը ոչ միայն ինստիտուցիոնալ հիշողություն չունի, այլև թերուս ա ու պոպուլիստ:
Բայց էսքանով հանդերձ մենք երկրորդ հայրենիք չունենք: Անձերը անցողիկ են: Պատերազմը «սև» ու «սպիտակ» չի հարցնելու: Թշնամանալու ու թշնամացնելու էլ տեղ չկա:
Հիմա սթափվելու ժամանակն ա, եղածը վերլուծելու ու հետևություններ անելու ժամանակն ա: Պատերազմի պատրաստվելու ժամանակն ա: Էս 1.5-2 տարում քարոզչական պատերազմում կրած խայտառակ պարտություններից ուշքի գալու ու հստակ գծված ռազմավարությամբ հակահարվածի պատրաստվելու ժամանակն ա:
Հ.Գ. իմ համոզմամբ՝ հիմարություն ու կեղծ ա էն թեզը, թե Նիկոլը դավաճա ա կամ հող տվող: Հայաստանը դավաճան ու հող տվող ղեկավար երբեք չի ունեցել: Նիկոլն էլ էդպիսին չի: Ասեմ ավելին՝ Նիկոլի ու Զորիկի թույլ տված բոլոր կիքսերը ոչ թե չարամտության, այլ անմեղսունակության արդյունք են: Բայց ամենամեծ վախն էնա, որ իրանք չեն կարողանալու մարսեն իրանց եփած էս բորշը... ոչ մի ձև չեն կարողանալու: