Օրերս Հրապարակ օրաթերթը հրապարակում էր արել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ նախկինում ունեցած դատվածության մասին։

Պապիկյանը ուղիղ եթերով փորձ արեց հերքել հրապարակումը, բայց միամտորեն ոչ միայն հաստատեց այդ փաստը, այլև հնչեցրեց որոշակի մտքեր, որոնք ավելացնում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է ստանան պատասխան։

1. Ըստ Պապիկյանի հայտարարության նա ծառայել է օտար երկրում, ավելի կոնկրետ ՌԴ-ում։

Համաձայն օրենսդրության ՌԴ-ում պարտադիր զինվորական ծառայություն անցնում են ՌԴ քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք առաջնային քաղաքացիության երկրում չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։

❗️ՀԱՐՑ

Արդյոք Պապիկյանը երբևէ եղել է երկքաղաքացի, եթե այո, ապա երբ է դադարեցրել նրա երկքաղաքացիությունը, եթե չի դադարեցրել, ապա ինչպես է զբաղեցնում նախարարի պաշտոն։

2․ Ըստ Պապիկյանի հայտարարության, նրա դատվածությունը հանված կամ մարված է համարվում, քանի որ համաներվել է։ Եթե դեպքը տեղի է ունեցել 2004-ին ապա դրան մոտ թվագրված համաներումը ՌԴ-ում եղել է 2005-ին։ Ուսումնասիրելով հաամներման ակտը, պարզ է դառնում, որ այն տարածվում է հայրենական մեծ պատերազմի վետերանների, ինչպես նաև այն անձանց վրա, ովքեր նախկինում եղել են համակենտրոնացման ճամբարներում, գետտոսներ են և/կամ բռնի կալանքի տակ են եղել այն վայրերում, որոնք ստեղծվել են նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

❗️ՀԱՐՑ

Թվարկվածներից որ կատեգորիայի մեջ է մտնում Սուրեն Պապիկյանը և համաներման ակտի որ կետով է նա ազատվել պատժի կրումից։

3․ Պապիկյանի պատասխան ուղիղ եթերը տեղի էր ունենում հակասահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբից, ինչը հատուկ շեշտադրվեց նույն շտաբի ղեկավար նշանակված Սուրեն Պապիկյանի կողմից։ Կառավարության պաշտոնական կայքի ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ վարչապետի որոշմամբ նախարար Պապիկյանին տրամադրվել է արդակուրդ 2020 թվականի փետրվարի 13-14-ը ներառյալ։

❗️ՀԱՐՑ

Արդյոք արձակուրդը ֆիկտիվ ձևակերպված էր, որպեսզի ուղիղ եթերն արվի քարոզչական շտաբից և որպեսզի բաց չթողնեն ևս մեկ անգամ «ԱՅՈ»-ն քարոզելու շանսը։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: