Հաղորդավար Նարեկ Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Ինչքան չեմ սիրում խոսել Եվրատեսիլից էլի չի ստացվում։
Միշտ առիթ/անառիթ խոսում ենք տեղական արտադրողի, տեղական արտադրության մասին, չէ՞։ Բա ի՞նչ սկզբունքովա երգարվեստը դրանից դուրս մնում։ Կարծում եմ Հունաստանից աղջկան ուղարկելը անարդարա Հայաստանում ստեղծագործող երգիչների նկատմամբ։
Նախ էդ աղջիկը X factor հայտնի մրցույթում հպարտ ներկայանում էր որպես Հունաստանի ներկայացուցիչ՝ հայ արմատները կես բառով էլ չշեշտեց։ Հետո,
Եվրատեսիլը էն շատ քիչ միջազգային հարթակներիցա, որին հնարավորություն ունեն մասնակցելու Հայաստանի երգիչները, եթե չասեմ միակնա։ Սլավյանսկիյ բազար, բան էդ ճանաչումը չունեն։
Հիմա ունենք Հայաստանում ստեղծագործող, համերգներ տվող, ասում են նույնիսկ հարկեր վճարող, լիքը երգիչներ ու խմբեր ու արդեն որերրորդ անգամ Հայաստանից ուղարկում ենք եսիմ ում։ Ընդ որում պետական գումարներով, էս հանգամանքը անտեսելն էլ ա դժվար։ Ընդ որում կազմակերպիչները համառորեն չեն նկատում, որ ոչ Հայաստանից երգիչները ամեն անգամ ավելի ու ավելի վատ արդյունքներ են բերում։ Ո՞վ գնաց ու խզարեց Սևակ Խանաղյա՞նը, Արցվիկը՞ թե էն մի 7-8 հոգանոց խումբը։ Ո՞րի արդյունքն էր այնքան լավ, որ ոչ մի կերպ էս մտքից չեք հրաժարվում։ Բա սատարեք տեղական ստեղծագործողին։
Լիքը տաղանդավոր խմբեր ու կատարողներ կան Հայաստանում, որ արժանի են էդ հնարավորությանը, էդ big break-ին, էդ մեծ լսարանի առաջ ելույթ ունենալուն, էն հնարավորություններին, որ կարա բացի էդ մրցույթը։ Շատ են նրանք, ում երաժշտական ոճերը Հայաստանում գուցե էդքան չգնահատվեն որքան դրսում։ Կամ էլ հակառակը՝ հենց նույն Լիլիթ Հովհաննիսյանը, որքան էլ անտարբեր լինեմ իրա երաժշտությանը, ավելի տրամաբանականա, քան բավականին թույլ երգչուհին Հունաստանից։
Դեռ կարելի էր ինչ-որ բացառություն անել եթե Հայաստանում անհայտ արտասահմանից արտիստ երգերի երգը բերած լիլի, բայց չէ էլի։ Երգ չկա։ Ու ինչքան էլ ասեք Եվրատեսիլը երգի մրցույթա, մեր քվեարկողների կորիզը մեկա քվեարկումա իրեն ծանոթ երգչի համար։ Սա պարզ ճշմարտությունա, որ պրոդյուսերները պետքա հասկանան արդյունքների աղյուսակը հպանցիկ ուսումնասիրելով։ Հայաստանի համար քվեարկողները մեկա հայերն են, իրանց մաքսումումը միշտ եղելա 8-րդ տեղը։ Եզակի անգամները երբ 8րդ տեղից անցել ենք, եղել են Հայաստանում ճանաչված ու իսկապես լավ, արտասահմանցուն ընկալելի երգ բերածները։ Վերջ։ Սա արդեն հստակ վիճակագրությունա, կաղապարա, ճշմարտությունա։
Երկար ստացվեց, կմտածեք ինչ-որ շատ սրտացավ եմ էս հարցում, իրականում չէ, ուղղակի զարմանում եմ, ոնց կարելիա սենց ակնհայտ բաները չնկատել ու տարիներ շարունակ նույն սխալները թույլ տալ։ #depievratesil #Eurovision Depi Evratesil Առաջին ալիք»: