Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյան-Ալիև դեբատն ապացուցեց, որ կողմերը խոսում են տարբեր լեզուներով։ Խնդիրը չունի լուծում, քանի որ պարտված կողմը պահանջում է իր տանուլ տվածը՝ սպառնալով հակառակ դեպքում նորից հարձակվել։
Այս դեպքում մեր տեսակետը հաստատուն պետք է լինի՝ Արցախը անկախ պետություն է, որի վերադարձը Ադրբեջանի կազմ անհնար է։ Արցախի տարածքն ընդգրկում է ներկայում Արցախի տիրապետության տակ գտնվող ամբողջ տարածքը։ Իսկ թե նախկինում ովքեր են այդտեղ ապրել, պետք է Ադրբեջանը մտածեր մինչև ռազմական գործողություն սկսելը։ Այսօր այնտեղ փաստացի ապրող մարդիկ են այդ տարածքների տերը։
Կոշտ հռետորաբանությունը և տարբեր տարածություններում կանխարգելիչ հարվածներ հասցնելը այս պահին միակ խելամիտ վարքագիծն է։ Հնարավոր չէ գազանին համոզելով վարժեցնել, մտրակ է պետք․․․»: