Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ցանկանում է այլ աշխատանքի տեղափոխվել: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին:
Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»:
Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը' այլ աշխատանքի տեղափոխվելու համար:
Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը:
Այնպես որ, ցավում եմ պարոնայք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»,- գրել է նա։