Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլականնե՛ր, հիշե՛ք, որ հետո չասեք, որ չենք զգուշացրել։ Դուք «Այո» եք ասելու ոչ թե ՍԴ-ի նոր կազմի, ոչ արդարությանը ու ոչ էլ այլ պուպուշ բաների։ Չկա տենց բան։ Դուք Այո եք ասելու.
– Արցախում վերաբնակցեված ադրբեջանցիներ ունենալուն,
– Թավշյա թալանին՝ որևէ ռացիոնալ բացատրություն չունեցող պարգևավճարներով, մեկ անձից գնումներով ու հարստացող քայլարաստներով,
– Տռանսերին, որոնց մասին բյուջեի փողերով կինոներ կնկարեն ու ձեր երեխեքին դասեր տալու կբերեն,
– Սորոսին ու այլ օտարերկրյա գործակալներին, որոնք կպատմեն, որ սպան ու զորքը վատ ա, իսկ տռանսն ու աղանդավորը՝ լավ,
– Բարձր պետական պաշտոններ ստացող մտավոր հետամնացներին,
– Փակվող ծննդատներին,
– Էժանանալու փոխարեն՝ թանկացած գազին ու լույսին,
– Ֆոռմեքով ֆռֆռացող դասալիքներին,
– Պատասխանատվություն ստանձնելու փոխարեն անընդհատ անցյալի վրա հղում անող իշխանություններին,
– Սևերի ու սպիտակների բաժանված հասարակությանը,
– Ատելության մթնոլորտին,
– Քոմմենթներում քֆուր գրող պետական ֆեյքերին ու մասնավոր տատիներին,
– Եվ իրարկե՝ Նիկոլի 1000 ու մի ստերին»։