Տեսեք, որպեսզի Նիկոլը անցկացնի սահմանադրական «բարեփոխումները» իրեն անհրաժեշտ ա շուրջ 650.000 ձայն։

ԱԺ ընտրությունների ժամանակ երկու տարի առաջ, էն որ էյֆորիայի ամենապիկին էր, ինքը կարողացել ա հավաքել շուրջ 885.000 ձայն։

Այստեղ պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ եթե այս հանրաքվեն 2 տարի առաջ լիներ, միևնույնն է շատ բարդ էր լինելու 650.000 ձայն ստանալ, քանի որ ի տարբերություն ԱԺ ընտրությունների, այս հարցը շատ մարդկանց համար անհասկանալի ա, որոշների համար՝ անընդունելի, իսկ լիքը մարդու վեջին չի առհասարակ։

Այսինքն, նույնիսկ 2 տարի առաջ ունեցած իր վարկանիշով շատ ու շատ բարդ էր լինելու հասնել դրական արդյունքի։

Իսկ ինչ ունենք հիմա։

2 տարում ամենահամեստ գնահատականներով Նիկոլը կորցրել ա իր վարկանիշի 50%-ը (ես վստահ եմ, որ նույնիսկ ավելին)։

Զուտ մաթեմատիկորեն ստացվում է, որ անհնար է 650.000 «Այո» ստանալ այսօրվա պայմաններում։

Ինչի՞ վրայա հույսը դրել Նիկոլը։

Կամ բլեֆ է անում, որ դատավորներն իրենց ոտքով հեռանան, կամ կարծում ա, որ ավտոբուսներով կբերեն բավարար քանակի մարդ, կամ էլ պատրաստվում ա կեղծել հանրաքվեի արդյունքները։ Ամեն դեպքում արդար ճանապարհով հաղթելու ձև ինքը բացարձակ չունի։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: