Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.

«Շարունակվող այս հաղթանակներն ուսանողներինն են:
Այն բանից հետո, երբ «գրագողության» թեմաների նպատակային «փուչիկը» թե’ բովանդակային, թե’ բարոյական (շուտով նաև իրավական) առումներով պայթեց, մի քանի հոգի, զգալով իրենց համար ահագնացող վտանգը, շտապեցին միտումնավոր նոր հորինվածքներ շրջանառել (սովորաբար, ռուսերեն բառ է գործածվում)՝ կապված «ընթացակարգային խախտումների» հետ: Ինչպես ակնկալում էի, այդ հորինվածքները հասան նաև ոլորտի պատասխանատուներին:

Հարգելինե’րս, շտապեմ ձեզ հիասթափեցնել. թեև դա բացարձակապես իմ խնդիրը չէ, բայց նույնիսկ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործողություններում ընթացակարգային խախտում չի եղել: Իսկ եթե անգամ եղել է, ապա առաջին տուժողը ես եմ, և իմ իրավունքներն առաջնահերթ պետք է պաշտպանվեն: Փորձաքննության տալու արդյունքում եղել են ինչպես բացասական, այնպես էլ դրական կարծիքներ, և դա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ փորձաքննության եզրակացությունը բացասական է, հատկապես երբ 2 «սև ընդդիմախոսների» կարծիքները մանկապարտեզի մակարդակի (չեմ չափազանցնում, կարող եք ընթերցել) անտեղյակությամբ և անմեղսունակության աստիճանի անգրագիտությամբ գրված խեղկատակություն է: Այդ տեխնիկական մանրամասնություններն ինձ անգամ չեն հետաքրքրում, բայց տրամաբանական է, եթե ԲՈՀ-ը հաշվի է առել այլ փորձագետի, մասնագիտական խորհրդի, «սպիտակ» ընդդիմախոսների, առաջատար կազմակերպության և ոլորտի անվանի մասնագետների դրական կարծիքները (ինչը ես ունեցել եմ)՝ շնորհելով հայցվող գիտական աստիճանը: Ընդհանրապես, այդ «սև ընդդիմախոսների» ինստիտուտի կատարյալ ցնորքի և դա վերացնելու մասին մտածելու փոխարեն ինչով եք զբաղված…

Վստահ եմ, որ վարչապետն արդեն լավ է հասկանում ձեր արածը:
Ախր, անգամ եթե ընթացակարգային խախտում լիներ…

Մի ամբողջ հեռանկարային, իրական հեղափոխական նախագիծ 2-3 հոգով անխղճորեն քանդեցիք, ուսանողներին հիասթափեցրիք, կոտրեցիք ու հիմա մի նորմալ գործ անելու փոխարեն եկել, ինչից եք խոսում:
Ամոթ էլ է…
Դուխո’վ»: