«Հատուկ կայքերի միջոցով Հայաստանը ներառված է որսորդային զբոսաշրջության քարտեզում»: Այս մասին ահազանգում է Animal Lovers ֆեյսբուքյան էջը։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Որսի համար նախատեսված արտասահմանյան կայքերն առաջարկում են որս անել Հայաստանում: Ցուցակում ընդգրկված են այնպիսի կենդանիներ որոնց որսը Հայաստանում արգելված է, նրանց մեծ մասը կարմիր գրքում են գրանցված (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, վայրի խոզ, արջ, այծյամ…)

Ո՞վ է կազմակերպում այս ամենը և ո՞վ պետք է զբաղվի այս հարցով…
Երկու այդպիսի կայքերի հղումները⬇️
1. http://linkswildsafaris.com/inde…/portfolio-items/armenia-2/
2. https://huntingconsortium.com/asia/armenia/

Տարիներ առաջ նմանատիպ մի դեպքի մասին հայտնի դարձավ, երբ ԱՄՆ-ի քաղաքացիները անօրինական որս էին արել Հայաստանում, իրենց «արկածները» նկարահանել և տեսանյութը հրապարակել էին որսորդական կայքերում:

 
 

Արտասահմանցիների անօրինական որսը`Հայաստանում (տեսանյութ)⬇️
https://www.facebook.com/AnimalLoversARM/videos/124664465578489/

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»։