Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար:
Այս օրերին ընդունվելու է մի որոշում, որի արդյունքները ի հայտ են գալու այն ժամանակ, երբ որոշում ընդունողներին հանրությունը միգուցե և արդեն մոռացած լինի: Եվ այդ գիտակցումից ելնելով էլ, մենք պետք է որոշենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին և թոռներին, ինչպիսի մշակույթ ենք ուզում ձևավորել մեր շուրջը:
Մենք պետք է ընտրություն կատարենք 10-15 տարի հետո ավելի առողջ և տնտեսապես ուժեղ երկիր ունենալու և այսրոպեական, թվացյալ ու կեղծ օգուտի միջև:
Մենք պետք է ընտրություն կատարենք սեփական և դիմացի առողջությունը հարգելու և սեփական եսը շատ կարճատև ամեն ինչից վեր դասելու միջև: