ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սպասում եմ իշխանությունների արձագանքին և պարզաբանումներին...
Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակներում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաև ճշտել, թե արդյոք հիմնարկում կան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից աշխատակիցներ և նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ...
Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ և դատապարտում ենք նման գործելաոճը, որը ոչ մի պարագայում չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգում»։