Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին շատ է քննարկվում Ժնևում կայացած հանդիպումները, որոնք բացառապես վերաբերում էին Արցախի հակամարտությանը: Աշխարհի պատմության մեջ չկա և ոչ մի պետություն, որը ձգտած լինի հակամարտության հարցը լուծի ի վնաս իրեն: Պարզապես հանդիպումների, քննարկումների, բանակցությունների արդյունքները գրանցվում են լավ կամ վատ տվյալ պետության համար, կախված, թե տվյալ պետության ներսում քաղաքական ղեկավարությունն ինչ ձևի աջակցություն ունի բնակչության գոնե մեծ մասի կողմից: Մեր դեպքում մեզ պարտադրել վատ սցենար, կարծում եմ, որ չի հաջողվի, քանի որ եթե նժարին դնենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին, ապա մենք գտնվում ենք շատ ավելի շահեկան վիճակում, քան կարելի է պատկերացնել: Անշուշտ տարածաշրջանում խաղացողներն իրենց ազգային շահն ունեն, և որոշ դեպքերում իրենց չի հետաքրքում, թե տվյալ պետության ղեկավարը բռնապետ է, թե ժողովրդավար, բայց վստահորեն կարող եմ ասել, որ առանցքային հարցերի լուծման դեպքում դա շատ մեծ նշանակություն ունի: Ադրբեջանում այս օրերին փորձ է արվում ժնևյան հանդիպումների մասով ակնարկային գաղտնազերծումով ստեղծել պատրանք, որ ամեն ինչ ընթանում է իրենց ուզածով: Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ընդդիմությունը մեղադրանքներ է հնչեցնում իշխանության հասցեին այդ նույն ժնևյան հանդիպումներում խայտառակ կրավորական կեցվածքի համար: Ըստ Ադրբեջանի իշխանության որոշ ընդդիմախոսների, իրենք տպավորություն են ստացել, որ Ժնևից հետո իշխանությունը ոչ թե փորձում է հասարկությանը նախապատրաստել խաղաղության, այլ պարտության համաձայնագրի»: