Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից [նախաձեռնության մուտքագրում] մինչև մոտ 20:00 [քվեարկություն])։
Ընդամենը ութ ժամ։ Եվ դա ինքնին խայտառակ հակադեմոկրատական փաստ է։
Բայց դա չէ այս պահին էականը։ Էականն ու հետաքրքիրն այն է, որ ընդունելու պահից անցել է շուրջ 40 ժամ, բայց թղթերն ԱԺ-ից այդպես էլ չեն հասել նախագահական։
Փաստորեն, Բաղրամյանի մի մայթից մյուսը մի թղթապանակ անցկացնելը շատ ավելի դժվար իրագործելի գործողություն է քայլականների համար, քան Սահմանադրություն փոխելը։