Ուզում եմ աշխարհի ամենաանազատ երկրներից մեկի ղեկավարին հորդորել այլևս իր բռնապետական քիթը չխոթել առավել զարգացած, ժողովրդավարական ու առաջադեմ երկրների գործերի մեջ և նման անհեթեթ հայտարարություններ չանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Այսօր ամբողջ օրն Ազգային Ժողովում զբաղված էինք կարևորագույն հարցի քննարկմամբ: Արվում էին քաղաքական հայտարարություններ, տեղի ունեցավ քաղաքական բանավեճ մեր ժողովրդավարական երկրում պետական ինտիտուտների ամրապնդման վերաբերյալ: Որոշում կայացվեց հանրաքվեի անցկացման վերաբերյալ, ինչը ևս մեկ կարևոր քայլ է մեր ժողովրդավարական զարգացման ուղղությամբ:

 
 

Ու պարզվում է, որ, այս միջոցին, մեր հարևան բռնապետական, հակաժողովրդավարական, այլատյաց երկրի նախագահ Ալիևը մեր մյուս մեղմ ասած ոչ ժողովրդավարական հարևան երկրի արտգործնախարար Չավուշողլուի հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ է տվել մեկնաբանել մեր երկրի ներքին կյանքին վերաբերող թեմաներ և ասել է՝ իբր Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

 
 

Ուզում եմ աշխարհի ամենաանազատ երկրներից մեկի ղեկավարին հորդորել այլևս իր բռնապետական քիթը չխոթել առավել զարգացած, ժողովրդավարական ու առաջադեմ երկրների գործերի մեջ և նման անհեթեթ հայտարարություններ չանել»,-նշել է նա: