Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա ինտելեկտուալ եւ իրավական վանդալիզմի եւ տոքսիկացիայի գերդոզավորումից հետո արդեն դժվար է անդրադառնալ իշխանական պատգամավորների հայտարարություններին՝ հատկապես որ նրանց մեծ մասին չեմ ճանաչում։

Տղաներ եւ աղջիկներ, եթե իմ անունը տալը կարեւորում է ձեր անձը եւ բարձրացնում ձեր ինքնագնահատականը, առաջարկում եմ յուրաքանչյուր ելույթ սկսելիս արտասանել իմ անունը։ Ավելին՝ առաջարկում եմ, որպես սրբազան մանտրա, ամեն առավոտյան կրկնել անունս՝ չմոռանալուվ մանտրայի մյուս բաղադրատարրերը, այն է՝ հանցավոր ռեժիմ, խուճապ, թալան, ժողովրդի թշնամի, այլեւս երբեք, միայն մենք եւ այլն։
Հ.Գ. Այսքանով այդ թեման համարենք փակ»։