Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.

«37 իշխանական պատգամավորներին իրոք չեմ նախանձում, իրանք էսօր մտան (կամ մտցրին իրանց) իրենց քաղաքացիական կյանքի հանգրվանային էնդշպիլ: Վստահաբար կարող ենք փաստել, որ Ադոլֆ Հիտլերի պատգամավորները 30-ականների Բունդեսթագում, Իոսիֆ Ստալինի թիմակիցները նույն ժամանակահատվածում ավելի վստահ էին, որ իրենց կողմից' ֆյուռեռի ու ժողովուրդների հոր տրված հրահանգները կատարելը անպատիժ չի մնալու: Հիմա որտե՞ղ են նրանք, բայց մեր օրինակն առավել ցավոտ ու առավել երիտասարդ է… Ափսոս էին, շատ անկեղծ ասած… Լավ հիշեք նրանց դեմքերն ու անուն ազգանունները…

Հ.Գ. Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լավ գրառում էր արել, որն էլ հիմք հանդիսացավ սա գրելու համար, մեջբերում եմ այն' «Հարգելի իշխող ուժի ներկայացուցիչներ, որպես փաստաբան դիմում եմ ձեզ՝
Այնպես արեք, որ վաղը հնարավոր լինի իրականացնել ձեր շահերի պաշտպանությունը՝ գոնե նվազագույն շանսերով»»: