«Ինչպես միշտ, ընտրվեց ամենաապաշնորհ գործիքակազմն ու ճանապարհը». Կարպիս Փաշոյան
22:20 - 5.Փետրվար.2020
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը պառլամենտում ծանր օր է լինելու։ 99.9 տոկոս հավանականությամբ Հրայր Թովմասյանին չեզոքացնելու նախագիծը կանցկացվի և ի վերջո կյանքի կկոչվի։ Իսկ վարչապետ Փաշինյանն էլ միամտորեն կկարծի, թե Սահմանադրական դատարանի հիմնախնդիրը վերջնականապես կարգավորված է և կարելի է հանգիստ շունչ քաշել։ Ուզում եմ հիշեցնել, որ իրականում ոչ մի հարց էլ չի լուծվելու, ընդամենը անցանկալի դատավորներն են հեռանալու, իսկ ՍԴ-ի ծանր հիմնախնդիրը դեռ երկար ժամանակ ուղեկցելու է Հայաստանի Հանրապետությանը՝ ինչ-որ մի օր պայթելու հեռանկարով։ Ցավոք սրտի, ինչպես միշտ, ընտրվեց ամենաապաշնորհ գործիքակազմն ու ճանապարհը։ Միայն մի տարբերություն կա, այս մեկն ուղեկցվելու է անզուսպ ծափահարություններով և բացականչություններով»:
|