Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը հայտնում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում մասնակցելու է որպես թեկնածու։
«Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը և խորհրդի նիստը:
Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Մանրամասները կներկայացնեմ այսօր ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերի ընթացքում՝ ժամը 21:30-ին», - տեղեկացրել է Դավիթ Բաբայանը։