Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Տրամաբանությունս ինձ հուշում է, որ շատ շուտով մենք ականատես ենք լինելու «պետական հեղաշրջումների» փորձերի կամ նախապատրաստությունների «բացահայտումների» գործերի:
Միամիտ կլինի մտածել, որ «ասֆալտին պառկեցնելու» այդ գործողությունները ինչ-որ չմտածված կամ չպլանավորված միանգամյա ակցիաներ են:
Ստալինյան ոճով բացահայտումները և «դատավարությունները» սարերի հետևում չեն, պարզապես մի հարց է առաջանում՝ կդիմանա մեր պետականությունը նման արհավիրքի, թե՝ ոչ:
Իսկ նման «շռայլությունները», ինչպիսիք են մարդու իրավունքները և արդար դատավարությունները, շատ արագ հօդս են ցնդելու: Չէ որ արդեն վաղուց կիրառության մեջ է դրված «ժողովրդական վարչապետ», «ժողովրդական իշխանություն» և լիքը այլ բառակապակցություններ, որոնք սկսվում են «ժողովրդական» բառով:
Հիշեք, որ 20-րդ դարի ամենադաժան բռնապետները գործել են հենց «ժողովրդական» բառերով ու ժողովրդի անունից:
Հիշեք նաև, որ կարիերայի սկզբում ոչ ոք լուրջ չէր ընկալում ոչ Ստալինին, ոչ Հիտլերին, ոչ Մուսոլինիին, ոչ էլ Մաո Ձե Դունին: